Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտին է մոտենում ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ, 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ:
Մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 8:0 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին: 1/8 եզրափակչում 9:0 հաշվով հաղթել է Ուկրաինայի մարզիկին, քառորդ եզրափակչում 5:1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին, կիսաեզրափակչում՝ Թուրքիայի մարզիկին:
Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանի մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչը:
55 կգ քաշային Տիգրան Մինասյանը ռուսաստանցի մարզիկի դեմ կպայքարի բրոնզե մեդալի համար, իսկ 120 կգ Դավիթ Օվասապյանը քառորդ եզրափակչում պարտվել է և լքել պայքարը: