Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: 1/8-ում մեր մարզուհին առավելության հասավ Ռումինիան ներկայացնող Պերիոչ Լակրամիորայի նկատմամբ:
Կիսաեզրափակչի համար մենամարտը տեղի կունենա ապրիլի 13-ին:
Հիշեցնենք, որ այսօր ռինգ են դուրս գալու նաև 64 կգ Հովհաննես Բաչկովը, 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: