Կատալոնյան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Նեյմարը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրփակչում ՊՍԺ-ից կրած 0:4 հաշվով պարտությունը:

 

«Սա «Բարսելոնա»-ին բնորոշ խաղ չէր: ՊՍԺ-ը, սակայն, արժանի էր հաղթանակի: Նրանք հիանալի խաղացին: Հիմա պետք է մտածենք հաջորդ խաղի մասին: Տեսնենք՝ կհաջողվի՞ արդյոք մեզ՝ փոխել իրավիճակը: Քառորդ եզրափակիչ դուրս գալն իրականացնելու համար գրեթե անհնար առաջադրանք է, սակայն բացառել դա՝ չենք կարող»,-Նեյմարի խոսքը մեջբերում է AS-ը:

 

Նշենք, որ թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա մարտի 8-ին: