Տաշքենդում մեկնարկել է Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Հայ մարզիկներն այսօր ոչ մի մեդալ չնվաճեցին:
Հիշեցնենք, 70 կգ քաշայինների պայքարում Գրիգոր Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում հաղթանակ էր տարել, իսկ 1/8 եզրափակչում պարտություն կրել ԱՄՆ-ի ներկայացուցչից: Սակայն ԱՄՆ-ի ներկայացուցիչը չի հասել եզրափակիչ, ինչի պատճառով հայ ըմբիշը բրոնզի համար պայքարի հնարավորություն չստացավ:
86 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը 1/16 եզրափակչում պարտվել էր Բուլղարիայի ներկայացուցչին: Սակայն նրան հաղթանակած մարզիկը նույնպես չի հասել եզրափակիչ և Մուրթազալիևը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն չի ստացել: