Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ավարտվեց ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը:
Հայաստանի ազատ ոճի ընտրանին մեդալներ չկարաողացավ նվաճել և հայրենիք կվերադառնա ձեռնունայն:
Հիշեցնենք, որ հունահռոմեկան ոճի Հայաստանի ընտրանին Բոսնիայում նվաճեց երեք բրոնզե մեդալ: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Տիգրան Մինասյանը (54 կգ), Էդգար Թամազյանը (58 կգ), Մալխաս Ամոյանը (63 կգ):