sambo.amՃապոնիայի Նարիտա քաղաքում անցկացվող Սամբոյի աշխարհի 2014թ. առաջնության մրցումների վերջին օրը՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանի հավաքականի օգտին 82 կգ քաշային կարգում մեդալ նվաճեց նաև Աշոտ Դանիելյանը: Ցավոք, 2013 թ. աշխարհի չեմպիոնը չկարողացավ պահպանել տիտղոսը և բավարվեց բրոնզե պարգևով:
Հիշեցնենք, որ մեր մարզիկներից Մավրիկ Նասիբյանը 74 կգ քաշային կարգում նվաճել էր ոսկե մեդալ և դարձել աշխարհի չեմպիոն:
Մեր երկու մարզիկներն էլ ներկայացնում են Սամոբյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը: