Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ Օլիմպիական խաղերում ամերիկուհի Քեյթի Լեդեկին դարձավ ամենաշատ մեդալ նվաճած մարզուհին: Լողորդը այս օլիմպիական խաղերում նվաճել է 4 ոսկե և մեկ արծաթե մեդալ:
Ամենաշատ մեդալ նվաճած մարզիկը ամերիկացի Մայքլ Ֆելփսն է, ում ակտիվում կա հինգ ոսկե և մեկ արծաթե մեդալ:
Հիշեցնենք, որ Ֆելփսը իր կարիերայի ընթացքում օլիմպիական 22 ոսկե մեդալ է նվաճել: