Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են Օլիմպիական խաղերը: Հայաստանի մարզիկներից պայքարի դուրս կգա 4 մարզիկ:
Նախ ծանրամարտիկ Սոնա Պողոսյանն ուժերը կչափի 75 կգ կարգում, այնուհետև Մոնիկա Վասիլյանը հանդես կգա լողի 50մ ազատ ոճի որակավորման փուլում:
Ուշ գիշերը պայքարի դուրս կգա 85 կգ քաշային ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը, իսկ Գոռ Ներկարարյանը կպայքարի աթլետիկայի հեռացատկի որակավորման փուլում: