Լաս Վեգասում ըմբշամարտի աշխարհի առաջնություն մրցումային վերջին օրը պայքարի մեջ կմտնի Հայաստանի ևս երեք ներկայացուցիչ:
57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանն առաջին գոտեմարտը կանցկացնի Թուրքիայի ներկայացուցչի՝ Սեզեր Ակգուլի հետ:
74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, իսկ գերծանր քաշային Լևան Բերյանիձեն 1/16 եզրափակչում կպայքարի Գերմանիայի ներկայացուցչի հետ:
Նախօրեին Հայաստանը ներկայացնող ըմբիշներից մեդալ կամ և Օլիմպիական խաղերի վարկանիշ չվաստակեցին Մուսա Մուրթազալիևը, Էդգար Ենոքյան և Վոլոդյա Ֆրանգուլյանը: