Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի մարզիկներից պայքարի դուրս կգան 5 օլիմպիական:
Հունահռոմեկան ոճի ըմբշամարտում 98 կգ քաշայինների նախնական գոտեմարտերում պայքարը կսկսի Արթուր Ալեքսանյանը, իսկ 66 կգ կգ քաշային կարգում' Միհրան Հարությունյանը:
Ուշ գիշերը պայքարի դուրս կգան ծանրորդներ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:
Իսկ աթլետ Ամալյա Շառոյանը կպայքարի հեռացատկի որակավորման փուլում: