Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում են ամառային Օլիմպիական խաղերը:
Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս կգան 7 մարզիկ:
Աթլետ Լևոն Աղասյանը կպայքարի եռացատկի որակավորման փուլում: Գայանե Չիլոյանը և Դիանա Խուբասերյանը ուժերը կչափեն աթլետիկայի 200 մ վազքում:
Մաքսիմ Մանուկյանը պայքարը կսկսի հունահռոմեկան ոճի ըմբշամարտ 85 կգ քաշայինների մրցումներում (նախնական գոտեմարտեր):
Ուշ գիշերը պայքարի դուրս կգա Նարեկ Աբգարյանը, ով բռնցքամարտի 52 կգ քաշայինների կարգում կպայքարի 1/8 եզրափակչում
Պայքարի դուրս կգա 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, հետո նաև Լիլիթ Հարությունյանը (աթլետիկա, 400մ արգելավազք):