Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ-Իրան հարաբերություններին, որոնք լարված են վերջին օրերին: Քաղաքագետը չի բացառում, որ երկու երկրները հենց Հայաստանի տարածքում իրար դեմ դուրս կգան: Նա իր էջում գրում է.
«Հիշում եք չէ՞, որ իրանական հակահետախուզությունը հատուկ օպերացիա էր իրականացնում Հայաատանի տարածքում' ամերիկյան հետախուզության դեմ: Գիտեք չէ՞, որ Ադրբեջանում ЦРУ-ի տարածաշրջանային կայան կա, որում երկու տարի աշխատել է ոչ ավել ոչ պակաս ЦРУ-ի գործող ղեկավար Ջինա Հեսպելը: Պատկերացնում եք չէ՞ Վրաստանում ԱՄՆ-ն ինչ ներկայություն ունի: Դե հիմա փորձեք բացառել, որ օրինակ հենց մեր երկրի տարածքում իրար դեմ ոչինի չեն անելու»: