Լաս Վեգասում ընթանում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Հարությունյանը 66 կգ քաշայինների պայքարում 1/16 եզրափակիչում հաղթել էր Հունաստանի մարզիկին, իսկ 1/8 եզրափակիչի գոտեմարտում առավելության է հասել հունգարացի ըմբիշի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ մարզիկը Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ առավելության հասավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Նշենք, որ մեր մյուս մարզիկը' Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում է:
Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգի պաքարում 1/16 եզրափակչում պարտության մատնեց Ճապոնայի ներկայացուցչին, ապա 1/8 եզրափակիչում առավելության հասավ նորվեգիայի ներկայացուցչի նկատմամբ: