armnoc.am  Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Արփինե Դալալյանը 7–րդն է ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում:

Թբիլիսում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության մրցումային վերջին օրը +75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արփինե Դալալյանը պոկում վարժությունում բարձրացրեց 90 կգ, իսկ հրումում' 121 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Դալալյանը զբաղեցրեց 7-րդ տեղը:

Հուլիսի 2-ին մեդալների համար կպայքարի նաև Հայաստանի վերջին ներկայացուցիչը' պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: