Եվրոպայի լիգայի որակավորման փուլի առաջին տուրի պատասխան խաղի շրջանակներում «Ուլիսը» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապեական մարզադաշտում հյուրընկալեց Մալթայի «Բիրկիրկարային»:

 

 

Հայկական թիմը դուրս մնաց հետագա պայքարից' տնային խաղում մրցակցին զիջելով 1:3 հաշվով:

 

 

Մրցակիցը առաջին խաղակեսում երկու գոլ հեղինակեց: 22-րդ րոպեին աչքի ընկավ Ֆաբրիցիո Միկոլին, իսկ 44-ին' Մաուրիսիո Մացցետին:

 

 

Երկրորդ խաղակեսում մերոնց հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: 71-րդ րոպեին աչքի ընկավ Կոնստանտին Մորոզովը: 76-րդ րոպեին կոպիտ խաղի արդյունքում Մալթայի թիմի կազմում կարմիր քարտ ստացավ Տերենս Վելան:

 

 

«Ուլիսի» կազմում, Իվան Մամախանովի խաղի արդյունքում նշանակված 11 մետրանոցը, դիպուկ իրացրեց Պոլ Ֆենեկը:

 

 

Հայկական թիմը նույնպես հանդիպումն ավարտեց 10 հոգով. 81-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Արտակ Ալեքսանյանը:

 

 

Արդյունքում «Ուլիսը» պարտվեց 1:3 հաշվով:

 

 

Եթե երևանյան թիմը այս փուլի արգելքը հաղթահարեր, ապա երկրորդ փուլում ուժերը կչափեր «Վեսթ Հեմի» հետ:

 

 

Նշենք, որ այսօր երկրորդ տուրի ուղեգրի համար կպայքարեն «Շիրակը» և «Ալաշկերտը»: