Ռիգայում շարունակվում է ըմբշամարի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչ ազատ ոճային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը մեկնարկային գոտեմարտում 7:0 հաշվով հաղթեց Գերմանիայի մարզիկին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ 14-3 հաշվով հաղթեց Լատվիայի ներկայացուցչի:

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշն ուժերը չափեց Լեհաստանը ներկայացնող Մոգամեդմուրադ Գաջիևի հետ: Պայքարն ավարտվեց լեհաստանցի մարզիկի հաղթանակով՝ 6:0 հաշվով: Եթե Գաջիևը հասնի եզրափակիչ, Սաֆարյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն կստանա: