Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պարտվեց աշխարհի առաջնության երկրորդ գոտեմարտում:

Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում պայքարը սկսեցին ազատ ոճայինները: Առաջինը գորգ դուրս եկավ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սաֆարյանը:Նրա առաջին մրցակիցն աշխարհի մրցանակակիր, պուերտոռիկացի Գոմես Մատոշն էր: Շատ լարված պայքարում գործելով ճիշտ մարտավարությամբ, Դավիդը հաղթեց 6-4 հաշվով: Սաֆարյանի հաջորդ մրցակիցը օլիմպիական չեմպիոն, ադրբեջանցի Թողրուլ Ասքարովն էր, ում հետ մենամարտում հայ ըմբիշը պարտվեց 8-2 հաշվով:

Եթե ադրբեջանցուն հաջողվի հասնել եզրափակիչ, ապա Սաֆարյանը հնարավորություն կունենա սփոփիչ մենամրտերի միջոցով կփորձի հանսել բրոնզե մեդալին: