Բաքվում շարունակվում են Եվրոպական խաղերը:
Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի դուրս եկավ ձյուդոիստ Դավիթ Նիկողոսյանը:
Մեր երիտասարդ ձյուդոիստը պայքարն սկսեց 1/16-րդ եզրափակչից: Դավիթ Նիկողոսյանի մրցակիցն իսրայելցի Մուկին էր:
Պայքարն ավարտվեց իսրայելցու հաղթանակով:
Նշենք, որ մեր ձյուդոիստներից ավելի վաղ պայքարը լքել էին Հովհաննես Դավթյանը և Ժաննա Ստանկևիչը:
Դավիթ Նիկողոսյանը մեր վերջին մասնակիցն էր այս խաղերում:
Հայաստանը Եվրոպական խաղերին ներկայացավ 25 մարզիկով և նվաճեց մեկ մեդալ՝ արծաթե մեդալակիր դարձավ ըմբիշ Միհրան Հարությունյանը: