Ազատ ոճի 65կգ քաշային կարգում աշխարհի գործող և Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանն այժմ զբաղեցնում է 2-րդ տեղը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի /ՖԻԼԱ/ կողմից հրապարակված վարկանիշային նոր ցուցակում:
Ինչպես հաղորդում է ՖԻԼԱ-ի պաշտոնական կայքը, առաջին տեղը զբաղեցնում է ռուսաստանցի մարզիկ Մագոմեդ Ղուրբանալիևը, ով ներկայումս Ֆինլանդիայում ընթացող ազատ ոճի Եվրոպայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի կոչումը:
Ինչպես հայտնի է, Սաֆարյանը վնասվածքի պատճառով այս առաջնությանը չի մասնակցում և բուժվում է Գերմանիայի հիվանդանոցներից մեկում: