ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ԿԸՀ ասուլիսի ժամանակ կոռեկտ չհամարեց խոսել ՀՀԿ համամասնական ցուցակում իր չընդգրկվելու պատճառների մասին:
Ասուլիսի ավարտից հետո լրագրողներին հայտնեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակում իր իսկ ցանկությամբ չի ընդգրկվել:
«Այս պահին ես կամ Գործադիրում: Ընտրություններից հետո, երբ պարզ կլինի, թե որ քաղաքական ուժը կհաղթի, կերևա՝ կլինե՞մ Գործադիրում, թե՝ ոչ»:
Հարցին՝ ճի՞շտ են տարածված տեղեկությունները, թե նա Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում է նշանակվելու, Դավիթ Հարությունյանը պատասխանեց՝ պրակտիկորեն անհնար է: