Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 64կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Հայաստանի ներկայացուցիչ մարզիկը 1/8-ում 3:0 հաշվով հաղթեց Թուրքմենստանը ներկայացնող Ազիզ Բեբիտովին: Քառորդ եզրափակչում հայ մարզիկի մրցակիցը կլինի Կուբայի ներկայացուցիչը:
Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին: