Դոհայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:

56 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանը 1/16 եզրափակչում ուժերը չափեց բելառուս Դմիտրի Ասանաուի հետ և պարտվեց մրցակցին:

Արդյունքում հայ մարզիկը լքեց պայքարը: Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հովհանես Բաչկովը 1/8 եզրափակչի ուղեգիր է նվաճել և նրա հաջորդ մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին:

Հայաստանի երրորդ ներկայացուցիչը' Կորյուն Սողոմոնյանը պայքարի դուրս կգա հոկտեմբերի 7-ին: