Գանձասար-Կապանը ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում: Թիմերի միջև պատասխան խաղում մերոնք Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեցին Մլադոստին:
Հյուրերը հաղթեցին 3:0 հաշվով: 68-րդ րոպեին աչքի ընկավ Զորան Պետրովիչը, խաղավարտին 1 րոպեի տարբերությամբ հյուրերը ևս երկու գոլ խփեցին:
Երկրորդ խաղակեսում մերոնք գոլի հեղինակ դարձան, սակայն մրցավարը չարձանագրեց դարպասի գրավում:
Նշենք, որ թիմերի միջև առաջին խաղում Մլադոստը հաղթել էր նվազագույն հաշվով: