«Շիրակը» պարտությամբ ավարտեց պայքարը Եվրոպայի լիգայում:

 

 

Մրցաշարի որակավորման փուլի երկրորդ տուրի պատասխան խաղի շրջանակներում հայկական թիմը Գյումրիի Քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց շվեդական ԱԻԿ-ին:

 

 

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով' 0:2 հաշվով:

 

 

Երկու գոլերն էլ հեղինակվեցին առաջին խաղակեսում:

 

 

Հանդիպման 14-րդ րոպեին հաշիվը բացեց Հենոկ Գոիթոմը, իսկ 25-րդ րոպեին կրկնապատկեց Ստեֆան Իսիձակին:

 

 

Թիմերի միջև տեղի ունեցած առաջին խաղում Գյումրիի թիմը պարտվել էր նույն' 0:2 հաշվով:

 

 

Նշենք, որ քիչ հետո կմեկնարկի «Ալաշկերտ»-«Կայրաթ» պատասխան խաղը: