Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց Բոսնիա-Հերցեգովինայի «Զրինսկու» հետ: Ավելացված 7-րդ րոպեին Ժան-Ժակ Բուգուհիի խփած գոլի շնորհիվ «Շիրակը» պարտվեց 1:2 հաշվով սակայն դուրս եկավ հաջորդ փուլ, քանի որ տնային խաղում հաղթել էր 2:0 հաշվով:
Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Ջասմին Մեսանովիչ (80, 11մ), Միլոշ Ֆիլիպովիչ (85):
Երկրորդ փուլում հայկական թիմի մրցակիցը կլինի Շվեդիայի ԱԻԿ-ը, որը պատասխան խաղում 4:0 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիայի ՎՊՍ-ի նկատմամբ: