Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մոտ 4 ժամ ձգված մրցախաղից հետո դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ:
Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Նադալը մրցում էր Արգենտինան ներկայացնող Դիեգո Շվայցմանի հետ: 3 ժամ 51 րոպե ձգված խաղւմ Նադալը հաղթել է 6:3, 6:7, 6:3, 6:3 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից (Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի բաց առաջնություններ և Ուիմբլդոն) առաջինն է: Այն կեզրափակվի հունվարի 28-ին: «Australian Open»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 43 միլիոն ԱՄՆ դոլար: 2017 թվականին մրցաշարի տղամարդկանց մենախաղերի հաղթող դարձավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, իսկ կանանց մենախաղերում` Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ):