«Շիրակը» լքեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլը:
Մրցաշարի պատասխան խաղի շրջանակներում Գյումրիի թիմը արտագնա խաղում ուժերը չափեց Տրնավայի «Սպարտակի» հետ:
Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով 2:0 հաշվով:
Իվան Շրանցը 57-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 4 րոպե անց Ռոբերտ Տամբեն կրկնապատկեց դաշտի տերերի գոլային առավելությունը:
Նշենք, որ թիմերի միջև Հայաստանում կայացած առաջին խաղը ավարտվել էր 1:1 հաշվով: Ընդհանուր 3:1 հաշիվը «Սպարտակին» հաջորդ փուլի ուղեգիր ապահովեց: