Հայկական թիմերը ավարտեցին իրենց ելույթները Եվրոպայի լիգայում:

 

 

Մրցաշարի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունեց ղազախական «Կայրաթին»: Չնայած որ մերոնք տնային խաղը ավարտվեցին 2:1 հաշվով, այնուամենայնիվ լքեցին պայքարը' երկու խաղերի արդյուքում գրանցված 2:4 հաշվի պատճառով:

 

 

Երևանյան թիմը հանդիպումը սկսեց ակտիվ և արդեն 14 րոպե անց հաշվի մեջ առաջ անցավ: 28-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արարատ Առաքելյանը:

 

 

Պատասխան գոլը ղազախական թիմի ֆուտբոլիստները հեղինակեցին առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում' գոլը խփեց Ժերար Գոուն:

 

 

Երկրորդ խաղակեսում մերոնց հաջողվեց հաղթական գոլ հեղինակել: Խաղավարտին գոլի հեղինակ դարձավ Վահան Մինասյանը:

 

 

Նշենք, որ այսօր ավելի վաղ տնային խաղում պարտվեց և պայքարը լքեց նաև Գյումրիի «Շիրակը»:

 

 

Մեր մյուս ներկայացուցիչը' «Ուլիսը» պայքարը լքել էր առաջին փուլից: