Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից անցել է արդեն 15 օր:
Նախորդ գիշեր բավականին լարված և անորոշ իրավիճակ էր գրավված ՊՊԾ գնդի տարածքում: Խորենացի փողոցը և Սարի թաղը հոսանքազրկվել էին և պարբերաբար լսվում էին կրակոցների ձայներ: Ազատության հրապարակում քաղաքացիները հանրահավաք կազմակերպեցին, որին հաջորդեց երթ դեպի Բաղրամյան պողոտա:
Ազատության հրապարակից մեկնարկած երթի ավարտը Բաղրամյան փողոցում զուգորդվեց ուշագրավ գործողությամբ: Ժամը 23:30-ի սահմաններում, Բաղրամյան փողոցում, մի քաղաքացի ինքնահրկիզման փորձ արեց:
14.00
Հիմնադիր խորհրդարանի մամլո ծառայությունը տեղեկացնում է. «Տեղեկություն ունենք, որ Սեթո Նազարյանին կրծքից վիրավորել են:
Նրան տարել են: Սակայն վիճակի մասին տեղեկություն չունենք, վիրավոր է թե մահացած»:
11.30
ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ են հնչել:
Տեսանյութը` armtimes.com-ի
10.00
Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ ոստիկանն իրենց կրակոցից չի սպանվել.
«Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»: