Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից անցել է արդեն 15 օր:
Նախորդ գիշեր բավականին լարված և անորոշ իրավիճակ էր գրավված ՊՊԾ գնդի տարածքում: Խորենացի փողոցը և Սարի թաղը հոսանքազրկվել էին և պարբերաբար լսվում էին կրակոցների ձայներ: Ազատության հրապարակում քաղաքացիները հանրահավաք կազմակերպեցին, որին հաջորդեց երթ դեպի Բաղրամյան պողոտա:
Ազատության հրապարակից մեկնարկած երթի ավարտը Բաղրամյան փողոցում զուգորդվեց ուշագրավ գործողությամբ: Ժամը 23:30-ի սահմաններում, Բաղրամյան փողոցում, մի քաղաքացի ինքնահրկիզման փորձ արեց:
20.10
Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի խմբագիր Արման Բաբաջանյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ ժամը 20:00-ից «Սասնա ծռեր» խմբավորման անդամները վայր են դնելու զենքերը: Այս մասին նրան տեղեկացրել է Վարուժան Ավետիսյանից:
17.00
«Սասնա ծռերի»-ին տեղեկացրել են, որ Սեթո Նազարյանի վիրահատությունը նորմալ է անցել, գիտակցությունը տեղն է, բայց միացրած է ապարատին:
16.35
ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև։
«ԳԱԼԱ TV-ն տեղեկատվություն է տարածել, թե Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնից անհետացել է զինված խմբի անդամ Էդուարդ Գրիգորյանը: Հայտնում ենք, որ այս օրերին զինված խմբի անդամներից ոչ մեկը Գրիգոր Լուսավորիչ չի տարվել: ԳԱԼԱ TV-ին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չտարածել»:
16.30
«Սասնա ծռերի» ֆեյսբուքյան էջում գրված է.
Տեղեկություն ստացանք, որ Արմեն Լամբարյանը ընկել է կոմայի մեջ: Հիմա փաստաբանը կայցելի նրան:
14.00
Հիմնադիր խորհրդարանի մամլո ծառայությունը տեղեկացնում է. «Տեղեկություն ունենք, որ Սեթո Նազարյանին կրծքից վիրավորել են:
Նրան տարել են: Սակայն վիճակի մասին տեղեկություն չունենք, վիրավոր է թե մահացած»:
11.30
ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ են հնչել:
Տեսանյութը` armtimes.com-ի
10.00
Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ ոստիկանն իրենց կրակոցից չի սպանվել.
«Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»: