Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Հայ ծանրորդներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Հայ մարզուհին, որը հանդես է եկել B խմբում, երկամարտի 205 կգ (90+115) արդյունքով զբաղեցրել է 18-րդ տեղը:
Առանձին վարժություններում ևս Յայլյանը դուրս է մնացել մրցանակային տեղերի համար պայքարից: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 90 կգ կշռող ծանրաձողը և զբաղեցրել 24-րդ տեղը: Հրում վարժությունում էլ Յայլյանը 115 կգ արդյունքով զբաղեցրել է 19-րդ տեղը:
Այս քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Կոլումբիայի ներկայացուցիչ Ենի Ֆերնանդա Կայսեդոն՝ երկամարտի 234 կգ (101+133) արդյունքով: