«Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ։ Իմ գործունեության և տարբեր հարցերի վերաբերյալ հրապարակային դիրքորոշումներ արտահայտելու արդյունքում ստանում եմ հազարավոր արձագանքներ, նամակներ և առաջարկություններ, որոնք հանգում են ինձ հետ հանդիպելուն, ծանոթանալուն և համատեղ գործելուն։ Սիրով հայտնում եմ, որ մի քանի օրից նման առիթ կունենանք։
Դվին համալիրում, ս.թ. մարտի 30-ին, ժամը 10-00-ին իմ նախաձեռնությամբ տեղի կունենա «Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոնները. ԲՐԻԿՍ, ՇՕՍ և ԱՍԵԱՆ» առաջին միջազգային ֆորումը։
Սիրով հրավիրում եմ թեմայով հետաքրքրված տնտեսագետներին, գործարարներին, միջազգայնագետներին, լրագրողներին և այլ շահագրգիռ անձանց։
Գրանցվել հետեվյալ կայքում
https://armeniavmeste.timepad.ru/event/2815483/
Տրամադիր եմ կենդանի և թիմային հոգեբանությամբ շփման։ Համարում եմ, որ մեր պետության առջև ծառացած կենսական հարցերի լուծումը գլխավորապես պայմանավորված է անբասիր ուղի անցած և մասնագիտական պատրաստվածություն ունեցող մարդկանց թիմային և անձնուրաց աշխատանքով»։