Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը «London chess Classic»-ում հայտնի է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' «London chess classic»-ի երկրորդ տուրում, որը կկայանա դեկտեմբերի 3-ին Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան: Մյուս զույգերը կկազմեն Սո-Նեպոմնյաշչի, Լագրավ-Նակամուրա, Անանդ-Ադամս, Կարյակին-Կարլսեն:
Առաջին տուրից հետո բոլոր մասնակիցներն ունեն կեսական միավոր:
Մրցաշարը կկայանա դեկտեմբերի 1-11-ը, իսկ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):