Շարունակվում է հավակնորդների մրցաշարը: Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Ֆաբիանո Կարուանան: 4 տուրից հետո հայ գրոսմայստերը 2.5 միավորով երկրորդ տեղում է, առաջատարը Նակամուրան է 3 միավորով: Կարունան իր ակտիվում ունի 1.5 միավոր և մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում է: