ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում այսօր կմեկնարկի «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարի նախավերջին' 8-րդ տուրը:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Վիշվանաթան Անանդը:

Նշենք, որ 7 տուրերից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է և իր ակտիվում ունի 5 միավոր:

Անանդը ունի 2.5 միավոր: