Շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն է:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մարտի 11-ին կկայանա հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրը: Արոնյանը սև խաղաքարերով կխաղա Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովի հետ: Մյուս զույգերը կկազմեն՝ Գրիշչուկ-Սո, Լիժեն-Կարուանա, Կրամնիկ-Կարյակին:
Առաջին տուրից հետո 1-ական միավոր ունեն Մամեդյարովը, Կրամնիկը և Կարուանան: 0,5 միավոր են վաստակել Արոնյանը և Լիժենը: Դեռևս ոչ միավոր չունեն Սոն, Գրիշչուկը և Կարյակինը:
Երկրորդ տուրի պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին:
14 տուրերի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկու անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օրեր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: