Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը մեկնարկում է «9th London Chess Classic FIDE Open»-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Լոնդոնում ընթացող հեղինակավոր այս մրցաշարին մասնակցում են 150 շախմատիստներ: Գաբրիել Սարգսյանը իր վարկանիշով երկրորդն է զիջելով միայն Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Մոտիլևովին:
Մրցաշարի առաջին տուրում Սարգսյանի մրցակիցը Կորեան ներկայացնող Կվոն Սեհյոն:
Մրցաշարը մեկնարկում է դեկտեմբերի 2-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին: