Չինաստանում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակներում կայացել են նաեւ 11-20-րդ տուրերի հանդիպումները: Գաբրիել Սարգսյանը 10 պարտիաներից երկուսում հաղթանակ է տոնել: Նա նախ հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն, ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին, ապա ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովին: Մյուս 8 պարտիաներից 4-ում պարտություն է կրել, 4-ն ավարտել է ոչ ոքի: Արդյունքում, վաստակած 10 միավորով հայ շախմատիստը գտնվում է 7-րդ հորիզոնականում:
Մրցաշարի մյուս հայ մասնակից Սերգեյ Մովսիսյանը կայացած 10 պարտիաներից 6-ն ավարտելէ ոչ ոքի արդյունքով: Իր ակտիվում գրանցել է 2 հաղթանակ, նույնքան էլ պարտություն: Արդյունքում, վաստակած 7 միավորով փոքր ինչ առաջադիմել է և 16 –րդ հորիզոնականից բարձրացել է 14-րդ հորիզոնական:
Կանանց մրցաշարի մասնակից Լիլիթ Մկրտչյանն իրակտիվում գրանցել է 3 հաղթանակ, 2 ոչ ոքի եւ 5 պարտություն: Արդյունքում 7 միավորով նա գտնվում է 13-րդ հորիզոնականում: