Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ մրցափուլի երկրորդ պարտիայում Հայաստանի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը պարտվեց Ֆրանսիայի ուժեղագույն շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
Շախմատիստների միջև առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Երկրորդ պարտիայում կրած պարտության արդյունքում Սարգսյանը լքեց պայքարը: