Հայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour մրցաշարին:
Արոնյանը կփոխարինի Վլադիմիր Կրամնիկին, ով հրաժարվել է մասնակցել մրցաշարին: Բացի Լևոն Արոնյանից՝ մրցաշարին կմասնակցեն նաև Ուեսլի Սոն, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Վիշի Անանդը և Յան Նեպոմնյաշչին:
Grand Chess Tour առաջին մրցաշարը տեղի կունենա Փարիզում՝ հունիսի 19-26-ը: