Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարի վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով մրցեց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ և 39-րդ քայլում համաձայնեց ոչ ոքիի: Այս պարտիան ավարտվեց առաջինը: Մյուս պարտիաները շարունակվում են:

 

 

Norway Chess 2016, 9-րդ տուր

 

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

 

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Պավել Էլյանով (Ուկրաինա)

 

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան)

 

Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

 

Լի Չաո (Չինաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)

 

Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Արոնյան, Կարլսեն՝ 5-ական միավոր, Վաշյե-Լագրավ, Տոպալով, Կրամնիկ՝ 4.5-ական, Լի, Հարիկրիշնա՝ 4-ական, Գիրի՝ 3.5, Էլյանով՝ 3, Գրանդելիուս՝ 2: