Բադեն-Բադեն քաղաքում ընթանում է շախմատային սուպերմրցաշարի վերջին՝ 7-րդ տուրը:

Լևոն Արոնյանի մրցակիցը Արկադի Նայդիչն էր: Շախմատիստների միջև պայքարն ավարտվեց ոչ ոքի:

Արոնյանը մրցաշարը ավարտեց 3.5 միավորով:

Միավոր կիսեցին նաև Կարլսենը և Բաքրոն: Մյուս հանդիպումները դեռևս չեն ավարտվել: