Ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
Հաղթող ճանաչվեց Վիշվանաթան Անանդը, ով մրցաշարային աղյուսակը գլխավորեց 8.5 միավորով: Վերջին տուրում Անանդը միավոր կիսեց Սվիդլերի հետ, ոչ ոքի ավարտվեցին նաև Մամեդյարով -Կրամնիկ և Տոպալով-Անդրեյկին պարտիաները:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտվեց Կարյակինին:
Արդյունքում, Անանդը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ կպայքարի շախմատային թագի համար:
Մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ վերջնական տեսքը
Անանդ - 8.5
Կարյակին- 7.5
Մամեդյարով - 7
Կրամնիկ - 7
Անդրեյկին - 7
Արոնյան - 6.5
Սվիդլեր -6.5
Տոպալով- 6