Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն անդրադարձել է հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրին:
«Եթե ես առաջին տեղում լինեի, ապա 27-րդ քայլում e4 չէի անի, քանի որ այն շատ ռիսկային քայլ կլիներ: Իսկ եթե ես պարտվեի, ապա արդարացի կլիներ»,- Արոնյանի խոսքը մեջբերում է առաջնության պաշտոնական կայքը:
Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ առաջատարը Վիշվանաթան Անանդն է: Նա ունի 7,5 միավոր: Լևոն Արոնյանը 6,5 միավորով երկրորդ տեղում: Մրցաշարի 13-րդ տուրում Արոնյանը կխաղա Դմիտրի Անդրեյկինի հետ: