Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը նորվեգական գերխոշոր մրցաշարում ոչ-ոքի խաղաց Սիմեն Ագդեշտեյնի հետ:

Նորվեգիայի Ստավանգերի մրցաշարի առաջին տուրում Արոնյանը խաղում էր Սիմեն Ագդեշտեյնի հետ: Մրցամարտի 41-րդ քայլում շախմատիստները պարտիան ավարտեցին ոչ-ոքի: Միաժամանակ ընթացող պարտիաներում ոչ-ոքի գրանցվեց Մագնուս Կարլսեն-Անիշ Գիրի, Պյոտոր Սվիդլեր-Վլադիմիր Կրամնիկ զույգերի հանդիպումներում: Միայն Ֆաբիանու Կարուանան առավելության հասավ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ:

Ստավանգերի խոշոր մրցաշարը մեկնարկել է հունիսի 2-ին' կայծակնային մրցաշարով, և կեզրափակվի հունիսի 13-ին: