Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի մրցաշարին:
Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան, Վեսելին Թոփալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ջոն Համերը: Այս մասին տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիան:
Նշենք, որ մրցաշարի գործող չեմպիոնը Սերգեյ Կարյակինն է:
Մրցաշարը տեղի կունենա հունիսի 15-26-ը: