armchess.amՏատա Սթիլի քառակի հաղթող Լեւոն Արոնյանը 2015 թվականին եւս կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում հունվարի 10-25-ը անցկացվելիք այդ մրցաշարին:
Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Անիշ Գիրին (Հոլանդիա), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Վեսլի Սոն (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Իվան Շարիչը (Խորվաթիա), Հոու Յիֆանը (Չինաստան), Լյուկ Վան Վելին (Հոլանդիա):