Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Դոհայի արագ և կայծակնային շախմատի միջազգային մրցաշարին:
Մրցաշարին կմասնակցեն նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Լագրավը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան, Շախրիար Մամեդյարովը և մի շարք այլ շախմատիստներ:
Մրցաշարը կմեկնարկի դեկտեմբերի 26-ին և կեզրափակվի 30-ին: Գրոսմայստերները 3 օր ուժերը կչափեն արագ, իսկ 2 օր՝ կայծակնային շախմատում: