Շվեյցարիայում ավարտված Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի բլից խաղի հինգ պարտիաներում Լևոն Արոնյանը երեք պարտություն կրեց, մեկ հաղթանակ և մեկ ոչ-ոքի գրանցեց:
Արոնյան - Անանդ՝ 0:1
Արոնյան - Կրամնիկ` 0:1
Գիրի - Արոնյան` 1/2
Արոնյան - Շիրով` 1:0
Նակամուրա - Արոնյան` 1:0
Արդյունքում Նակամուրան ու Անանդը վաստակեցին 10.5-ական միավոր, հաղթող ճանաչվեց Հիկարու Նակամուրան:
9.5 միավորով երրորդ տեղը գրավեց Կրամնիկը: Գիրին 5.5 միավորով 4-րդն է, նույնքան միավորով Արոնյանը զբաղեցրեց 5-րդ տեղը, 6-րդ տեղը 3.5 միավորով զբաղեցրեց Շիրովը: