ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավատվեց Sinquefield Cup մրցաշարը: Վերջին տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարուանայի հետ:

Մրցաշարի հաղթող դարձավ Կարուանան իր ակտիվում ունենալով 8.5 միավոր: Նշենք, որ իտալացի գրոսմայստերը իր հաղթանակը ապահովել էր մրցաշարի ավարտից երկու տուր առաջ:

Մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ վերջնական տեսքը

1. Կարուանա- 8.5

2. Կարլսեն- 5.5

3. Տոպալով- 5

4. Արոնյան- 4

5. Վաշիե-Լագրավ- 4

6. Նակամուրա- 3